ՀԱՅԱՍՏԱՆՆ ԸՍՏ ԱՆՏԻԿ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ՊԱՏՄԱԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ: Արդի ուսումնասիրություններ և պատմական սկզբնաղբյուրների քրեստոմատիա
Բանալի բառեր:
Հին Հայաստանի սահմաններ, Մեծ Հայքի, Փոքր Հայքի, Ծոփքի թագավորություններSynopsis
Կոլեկտիվ մենագրության մեջ ներկայացված են հեղինակային խմբի կողմից անտիկ հեղինակների` Հայաստանի վերաբերյալ պատմաաշխարհագրական տեղեկությունների հիման վրա կատարված ուսումնասիրությունները, ինչպես նաև սկզբնաղբյուրային տեքստերի զգալի մասի քրեստոմատիան։ Ուսումնասիրությունների առանցքը Հերոդոտոսի, Կտեսիաս Կնիդացու, Քսենոփոնի, Ստրաբոնի, Պլինիոս Ավագի, Կլավդիոս Պտղոմեոսի և մի քանի այլ հեղինակների աշխատություններում առկա պատմաաշխարհագրական հիշատակումներն են, որոնց շնորհիվ հնարավոր է դարձել երբեմն ամբողջությամբ, երբեմն էլ մասնակիորեն վերակազմել Հին Հայաստանի սահմանները, վարչատարածքային բաժանումը, նշանավոր բնակավայրերը և բնաշխարհը։ Դրանց շնորհիվ լուսաբանված են նաև Մեծ Հայքի, Փոքր Հայքի և Ծոփքի թագավորությունների պետական դերակատարության տարբեր հարցեր։ Քրեստոմատիայի հատվածում սկզբնաղբյուրների մեծ մասից դուրս են բերված Հին Հայաստանի վերաբերյալ այն հատվածները, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատմաաշխարհագրական տեղեկություններ են պարունակում։ Գիրքը կարող է օգտակար լինել պատմաբանների, աշխարհագետների, պատմական աշխարհագրության ուսումնասիրողների, ուսանողների և ընթերցող լայն շրջանակների համար։
Հղումներ
Ներբեռնումներ
Published
Categories
Արտոնագհր

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.